Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026թ. հունվար-մարտին աճել է 7,1%-ով (տարեկան կտրվածքով)՝ հունվար-փետրվարի 7,4%-ից հետո։ Դրա մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ուսումնասիրության մեջ։
Հիմնական ավանդն ունեցել են ծառայությունները (+7,4%), շինարարությունը (+22,0%) և արդյունաբերությունը (+13,4%)։ Արտաքին առևտուրը պահպանել է դրական դինամիկան. արտահանումն աճել է 4,5%-ով, իսկ ներմուծումը՝ 4,6%-ով։
ԵԶԲ-ն ակնկալում է, որ բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի 2026 թվականի ընթացքում։