
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքագետ ու փորձագետ ներկայացող մարդիկ կան, որ առանց իրենց հաշիվ տալու, մարդուն անվանում են «օլիգարխ»: Մեռանք սրանց բացատրելով, որ օլիգարխը ունի որոշակի կրիտերիաներ, որոնցից ամենակարևորը պետական իշխանության վրա ազդեցությունը բիզնես նպատակներին ծառայեցնելու ուղիղ հնարավորությունն է: Ու էս մարդիկ` առանց հիմնավորման` Հայաստանի՞ իշխանությունների վրա մարդն ունի ազդեցություն, թե՞ Ռուսաստանի։ Ինչպե՞ս ու ի՞նչ լծակներով է կարողանում այդ իշխանությունը ծառայեցնել իր գործարար նպատակներին և այլն։
Երբ պոպուլիստ քաղաքական գործիչներն են անպատասխանատու հայտարարություններ անում, դա կարելի է մի կերպ հասկանալ, բայց երբ փորձագետ ու քաղաքագետ ներկայացող մարդիկ են էսպիսի անպատասխանատու հայտարարություններ անում, սա արդեն անընդունելի է։
Չնայած ի՞նչ ակնկալել այնպիսի «փորձագիտական համայնքից», որի մի քանի ներկայացուցիչներ սիրահոժար ստանձնել են թշնամի երկրի պատգամաբերի առաքելություն…»։