Տոկոսադրույքների տատանումները 2026-ին․ ինչ ազդակներ են ուղարկում Կենտրոնական բանկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում ներկայիս աշխարհակարգի փլուզմանը զուգահեռ։ Աշխարհի կենտրոնական բանկերը փորձում են տնտեսությանը հնարավորինս ճիշտ ազդակներ ուղարկել՝ նպատակ ունենալով մեղմել ահագնացող ճգնաժամի հետևանքները։ Այդ նպատակով, օրինակ, կենտրոնական բանկերը ճշգրտում են գլխավոր տոկոսադրույքը։

2026թ․ հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և խոշոր տնտեսություններում հաստատվել են հետևյալ տոկոսադրույքները․

Հայաստանը փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր է, որն անընդհատ իր վրա է կրում խոշոր տնտեսություններում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը։

Այս առումով արձանագրենք, որ ԱՄՆ-ում գլխավոր տոկոսադրույքը 2026թ․ ապրիլի դրությամբ հաստատվել է 3․75% մակարդակում՝ մնալով նույնը նախորդ ժամանակահատվածում հաստատված տոկոսադրույքի համեմատ։

Հայաստանը փորձում է սերտ համագործակցություն հաստատել Եվրոպայի հետ։ Այս համատեքստում արձանագրենք, որ Եվրոգոտում 2026թ․ ապրիլին գլխավոր տոկոսադրույքը պահպանվել է 2․15% մակարդակում։

Խոշոր տնտեսություններից Ճապոնիայում գլխավոր տոկոսադրույքը 2026թ․ ապրիլի դրությամբ մնացել է 0․75%։


ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը


Հայաստանի և աշխարհի համար կարևոր տարածաշրջան է Մերձավոր Արևելքը։ Հակամարտության կողմերից Իրանում գլխավոր տոկոսադրույքը 2026թ․ մարտին հաստատվել է 23% մակարդակում՝ մնալով անփոփոխ նախորդ ժամանակահատվածում սահմանված մակարդակի համեմատ։

Իսրայելում գլխավոր տոկոսադրույքը ևս մնացել է անփոփոխ՝ 2026թ․ մարտին հաստատվելով 4% մակարդակում։

Սաուդյան Արաբիայում ևս տոկոսադրույքի փոփոխություն չի դիտվել․ 2026թ․ ապրիլին այն հաստատվել է 4․25% մակարդակում։

Անփոփոխ է նաև տոկոսադրույքը ԱՄԷ-ում՝ 2026թ․ ապրիլի դրությամբ կազմելով 3․65%։


Մարտին Գալստյանը միաձայն վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում


Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ԱՊՀ-ում առկա իրավիճակը։ Առաջին հերթին նկատենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի կողմերից Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքի մակարդակը 2026թ․ ապրիլին հաստատվել է 14․5% մակարդակում՝ նախորդ ցուցանիշի համեմատ նվազելով 0․5տոկոսային կետով։

Ուկրաինայում 2026թ․ ապրիլին պահպանվել է նախորդ՝ 15% մակարդակը։

Ղազախստանում 2026թ․ ապրիլին գլխավոր տոկոսադրույքը պահպանվել է 18%, իսկ Բելառուսում՝ 9․75% մակարդակում։

Հարավային Կովկասում Հայաստանը 2026թ․ մայիսին գլխավոր տոկոսադրույքը պահպանել է 6․5%, Վրաստանը 2026թ․ մարտին՝ 8%, իսկ Ադրբեջանը 2026թ․ ապրիլին՝ 6․5% մակարդակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *