
1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի արվարձաններից մեկում՝ Քարլհյորսթում, գիշերվա ժամը 22։43-ին, ըստ Կենտրոնա-Եվրոպական ժամային գոտու, ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի վերջնական անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Մոսկվայում արդեն կեսգիշերն անց էր եւ մայիսի 9-ն էր սկսվել։ Մեկ օր առաջ արդեն, ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Դուայթ Էյզենհաուերի՝ ֆրանսիական Ռեյմս քաղաքում տեղակայված կենտրոնակայանում ընդունվել էր գերմանացիների կապիտուլյացիան։
Գերմանական կողմից այն ստորագրել են գեներալ գնդապետ Ադոլֆ Յոդըլը։ Սակայն ՍՍՀՄ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իվան Սուլոպարովը վիճարկում է պայմանները, ինչի հետեւանքով հետո ստորագրվում է ավելի կատարյալ փաստաթուղթ։ Հաջորդ օրն արդեն՝ ֆաշիստական ռեյխի երբեմնի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունենում ստորագրման երկրորդ արարողությունը։
Ֆաշիստական Գերմանիայի անունից փաստաթուղթը ստորագրում է շտաբի պետ, գեներալ-ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելը, Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հանս ֆոն Ֆրիդենբուրգը եւ ավիացիայի գեներալ-գնդապետ Յունգեր Շտումփֆը։ Խորհրդային Միության անունից այն ստորագրում է ԽՍՀՄ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանտարի տեղակալ, մարշալ Գեորգի Ժուկովը։
Դաշնակիցներին ներկայացնում է Մեծ Բրիտանիայի ավիացիայի մարշալ Արթուր Թեդերը։
Ստորագրման արարողությանը ներկա են լինում նաեւ ամերիկյան կողմից գեներալ Սփարթսը եւ ֆրանսիական կողմից գեներալ Դեաթըր դե Թասինյին։
Խորհրդային Միության Կենտրոնական կոմիտեի ղեկավար Իոսիֆ Ստալինը մայիսի 9-ին ստորագրում է այն եւ հանդես գալիս ժողովրդին հասցեագրված ուղերձով, որը սկսվում է «Ահա եւ եկավ Գերմանիայի դեմ մեծ հաղթանակի օրը»։ Ստալինը նաեւ ստորագրում է մայիսի 9-ը Հաղթանակի օր նշելու մասին հրաման։ Հաղորդավար Յուրի Լեւիթանը այդ մասին հաղորդում է մայիսի 9-ին, գիշերը ժամը երկուսին։ Մայիսի 9-ի երեկոյան մեծ հրավառությամբ տոնվում է Հաղթանակի օրը։ Այսպես ավարտվում է Հայրենական մեծ պատերազմը, որին իր անուրանալի ներդրումն է ունեցել նաեւ Խորհրդային Միության մաս կազմող Հայկական ԽՍՀ-ն եւ Հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ վերցրած։
Մայիսի 8-ը հայ ժողովրդի կյանքում նշանակալի է նաեւ Շուշիի գրավմամբ՝ արցախյան առաջին պատերազմի ավարտին հայկական բանակը գրավեց Շուշին եւ մայիսի 9-ը մեր պատմության մեջ հիշվում է որպես Եռատոն՝ մինչեւ որ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ջուրը լցվեցին արցախյան հաղթանակի պտուղները եւ Շուշին ու Արցախը հանձնվեցին ագրեսոր Ադրբեջանին եւ անգամ սովետական տարիների Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը դարձավ երազանք։