Պուտինը պատմել է, որ Թրամփի հետ զրույցում քննարկել է նացիզմի դեմ համատեղ պայքարը և Հաղթանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին պատմել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է նացիզմի դեմ համատեղ պայքարը և Հաղթանակը, հաղորդում է «Известия»-ն։

«Բոլորովին վերջերս Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք այդ (հիշողության- խմբ.) հարցը։ Հիշում էինք այն մասին, որ մենք միասին ենք պայքարել նացիզմի դեմ և միասին ենք հաղթել»,- ասել է նա։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը մշտապես պահպանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հիշողության թեման Չինաստանի, Հնդկաստանի և հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների բարեկամների հետ երկխոսության մեջ։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի բարեկամ երկրների որոշ առաջնորդներ ժամանել են Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին և անձամբ կմասնակցեն մայիսի 9-ի հանդիսություններին։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է խորհրդակցություններն այլ երկրների հետ՝ տոնին միջազգային նշանակություն հաղորդելու և նացիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի մատուցած զոհերի մասին ճշմարտությունը պահպանելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *