ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Եվրոպային կոչ է անում նոր պաշտպանական դաշինք ստեղծել։ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ՆԱՏՕ-ի փլուզումն է»,- WELT պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ռասմուսենը ։
«Մենք պետք է կանգնենք մեր սեփական ոտքերի վրա և ի վիճակի լինենք ինքնուրույն պաշտպանել մեր մայրցամաքը»,- հավելել է քաղաքական գործիչը», -գրում է Bild-ը։ Ըստ նրա՝ Եվրոպային անհրաժեշտ են նոր պաշտպանական ծրագրեր և նոր ռազմական կարողություններ։ Անվտանգության ապագա ճարտարապետության մեջ պետք է ներառվի նաև Ուկրաինան՝ որպես դրա մշտական մասնակից։ Ռասմուսենն ընդգծել է, թե «որքան արագ է Ուկրաինան մշակում նոր զենք ու զինամթերք», և եզրակացրել. «Նա մեզ պետք է Ռուսաստանի դեմ որպես պատվար»։