ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխան է սպասում Իրանից՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկներին, հաղորդում է BBC-ն։
«Մենք այսօր ինչ-որ պահի նրանցից պատասխան ենք ակնկալում… Հուսով եմ՝ դա կլինի լուրջ առաջարկ, ես իսկապես հուսով եմ»,- ասել է Ռուբիոն։
«Մենք հույս ունենք, որ դա մեզ հնարավորոթյուն կտա թևակոխել բանակցությունների լուրջ գործընթաց»,- հավելել է Պետքարտուղարության ղեկավարը։
Ռուբիոն միաժամանակ անընդունելի է անվանել Օրմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու Իրանի փորձերը՝ այն լուրերի ֆոնին, թե Թեհրանը ստեղծել է ինչ-որ մարմին՝ այդ կենսական նշանակություն ունեցող ջրային ուղով տարանցումը հաստատելու համար։