Իրանի հետ հակամարտությունը չի ավարտվել. Թրամփ

NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է։

«Ամեն ինչ կավարտվի, երբ կավարտվի։ Բայց մենք, անկասկած, ռազմական հաղթանակ ենք տարել։ Մենք պետք է ստիպենք մարդկանց դուրս գալ քարանձավներից [Իրանում] և ինչ-որ բան ստորագրել։

Մենք իսկապես վերահսկում ենք Օրմուզի նեղուցը։ Եվ մենք նրանցից խլել ենք այդ բիզնեսը։ Իրան նավեր չեն ժամանում»,- հավելել է նա։

Նրա կարծիքով՝ հակամարտության անհապաղ դադարեցումից ավելի կարևոր է այնպիսի համաձայնագրի կնքումը, որը կհամապատասխանի ԱՄՆ-ի լավագույն շահերին։

«Ես չեմ ուզում գործը հասցնել ավարտին, եթե դա նշանակում է, որ ես չեմ կարողանա կնքել ամենաշահավետ գործարքը։ Կա նաև այլ հայեցակարգ՝ կործանել երկիրը և նավթը մեզ պահել։ Դա կախված է հանգամանքներից»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *