Վառելիքային ճգնաժամը ձախողում է մայիսյան ուղևորությունները. ամբողջ աշխարհում չեղարկվել է 13 հազար չվերթ

Մայիսյան հանգստի ուղևորությունների ծրագրերը՝ սկսած Մեծ Բրիտանիայի կիսամյակային արձակուրդներից մինչև Եվրոպայում Համբարձման տոնի երկար հանգստյան օրերը, հայտնվել են վտանգի տակ. ամբողջ աշխարհի ավիաընկերությունները չեղարկում են մայիսին նախատեսված շուրջ 13 հազար չվերթ, գրում է Euronews-ը։

Ըստ Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալների՝ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում փոխադրողները մայիսյան չվերթների չվացուցակից արդեն կրճատել են գրեթե 2 միլիոն նստատեղ։

Cirium-ի տվյալները ցույց են տվել, որ ապրիլի վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր ավիաընկերությունների համար մայիսին հասանելի նստատեղերի ընդհանուր քանակը 132 միլիոնից նվազել է, հասնելով շուրջ 130 միլիոնի։

Չվերթների չեղարկումը կարող է էականորեն ազդել առանձին ուղևորների և ամբողջական ընտանիքների ճամփորդությունների վրա, ովքեր արտասահմանյան ուղևորություններ են ամրագրել մայիսի վերջին Մեծ Բրիտանիայում և մայրցամաքային Եվրոպայի որոշ երկրներում նախատեսված արձակուրդների համար։

Չվերթներ չեղարկող եվրոպական փոխադրողների թվում են՝ Turkish Airlines, Lufthansa, British Airways և KLM ավիաընկերությունները:

Փոխադրողները միաժամանակ կրճատել են միլիոնավոր նստատեղեր և անցել ավելի փոքր ինքնաթիռների օգտագործմանը, քանի որ իրանական հակամարտության հետ կապված ավիացիոն վառելիքի պակասուրդը շարունակում է ազդել չվացուցակների վրա՝ մեծացնելով հանգստացողների համար չվերթների ձախողման ռիսկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *