Լեգենդար Լյուկ Սքայուոքերի դերակատար, դերասան Մարկ Հեմիլը հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված մի պատկեր, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերված է գերեզմանում։ Հրապարակումն ավելի ուշ հեռացվել է։
Պատկերն ուղեկցվում էր «Եթե միայն» գրառմամբ։ Հեմիլը նաև գրել է, որ Թրամփը պետք է բավական երկար ապրի, որպեսզի տեսնի իր պարտությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և պատասխանատվության ենթարկվի իր «աննախադեպ կոռուպցիայի» ու «անթիվ հանցագործությունների» համար։
Սպիտակ տունը Հեմիլին «հիվանդ» է անվանել:
Սպիտակ տան մամուլի ծառայությունն անմիջապես արձագանքել է. «Այս ձախ արմատական խենթերը պարզապես այլ կերպ չեն կարող։ Նման հռետորաբանությունը հենց այն է, ինչը վերջին երկու տարվա ընթացքում ոգեշնչել է մեր նախագահի դեմ իրականացված երեք մահափորձերը»։
Խոսքը մի քանի միջադեպերի մասին է. անցյալ ամիս մի զինված տղամարդ փորձել էր ներխուժել ԱՄՆ նախագահի մոտ՝ Սպիտակ տան թղթակիցների ընդունելության ժամանակ։ 2024 թվականին Թրամփը ականջի շրջանում վիրավորվել էր Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Նույն տարում մի տղամարդ դատապարտվել էր սպանության փորձի համար, երբ նրան զենքով հայտնաբերել էին գոլֆի դաշտի մոտակայքում, որտեղ Թրամփն էր։
Սպիտակ տունը Հեմիլին անվանել է «հիվանդ մարդ»։