
Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված եռօրյա հրադադարի համաձայնագրից (մայիսի 9, 10 և 11) հետո Վլադիմիր Զելենսկին իրեն թույլ է տվեկ հեգնեկ Մոսկվային։
Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով «թույլատրվել» է մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքում շքերթ անցկացնել։
Փաստաթուղթը հրապարակվել է մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում։
«Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները և մայիսի 8-ին ամերիկյան կողմի հետ բանակցություններում նշված մարդասիրական նպատակով, ես կարգադրություն եմ տալիս թույլատրել շքերթը անցկացնել Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մայիսի 9-ին», – գրել է Զելենսկին։
Նա նաև հրապարակել է Կարմիր հրապարակի ճշգրիտ կոորդինատները՝ նշելով, որ այս տարածքը ժամանակավորապես «բացառված է ուկրաինական զենքի օգտագործման ծրագրերից»։