Հունգարիայի խորհրդարանը վարչապետ է ընտրել 

Հունգարիայի խորհրդարանը երկրի վարչապետ է ընտրել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին․ հայտնում է РИА Новости-ն։

«Պետեր Մադյարն ընտրվել է 140 կողմ, 54 դեմ ձայներով և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորսթհոֆերը։

Արդյունքների հրապարակումից հետո Մադյարը երդում է տվել Հունգարիայի դրոշի ներքո։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *