Ռուսաստանը Կասպից ծովով Իրան է ուղարկում անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, հայտնել է The New York Times-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ առևտրային միջանցքը, որի մասին երկար ժամանակ չէին հիշատակում, օգնում է Իրանին վերականգնել իր ռազմական ներուժը ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների արշավից հետո, որն ավարտվել է անցած ամիս։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով, եթե Ռուսաստանի մատակարարումները շարունակվեն նույն տեմպերով, Իրանը կարող է արագ համալրել իր անօդաչու թռչող սարքերի զինանոցը, որի մոտ 60 տոկոսը, իբր, ոչնչացվել է վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում։