Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցիալական ցանցում շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Շնորհավորանքներ Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Եվրոպայի օրը մեր սրտերը Բուդապեշտում են։ Հույսն ու նորացման խոստումը հզոր ազդանշան են այս դժվարին ժամանակներում։
Մեզ կարևոր աշխատանք է սպասվում։ Հանուն Հունգարիայի և հանուն Եվրոպայի՝ մենք միասին առաջ ենք շարժվում», – գրել է ֆոն դեր Լյայենը։
Հիշեցնենք, որ այսօր Պետեր Մադյարը երդվել է որպես Հունգարիայի վարչապետ՝ իր ընդդիմադիր «Տիսա» կուսակցության կողմից նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Նաև սկսվել է երկրի նոր խորհրդարանի աշխատանքը։