Երեկ՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 63 կմ հատվածում, Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Հայրիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արտյոմ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: