
Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ «Ռեալը» 25 թվականի ամռանը ղեկավարելը իր կողմից սխալ փորձառություն էր։ Իր շրջապատում նա անկեղծացել էր, որ Մադրիդի «Ռեալ» նա մուտք էր գործել սխալ ժամանակ։
Ալոնսոն ասել էր, որ ստիպված է եղել աշխատել «Ռեալում» բավական բարդ փուլում եւ ափսոսում է, որ հենց այդ փուլում է ղեկավարել թիմը։ Միաժամանակ նաեւ նշել է, որ կարողացել է այնպես անել, որ հանդերձարանում լարվածություն չլինի։
Նշենք, որ Ալոնսոյի հետ «Ռեալը» համագործակցությունը դադարեցրել է հունվարի 12-ին։ Ներկայումս Ալոնսոն դեռ սպասողական վիճակում է եւ դիտարկում է այն նախագծերը, որոնք կհամապատասխանեն իր մասնագիտական որակներին։