Ինձ զեկուցել են, որ այս տարածքներից արտագաղթ է սկսվել․ Քոչարյանը՝ վարդենիսցիներին

Եվ հունիսի յոթին՝ վճռական լինելով, որոշում կայացնելով, ճիշտ գնահատելով, մենք ի վիճակի ենք լինելու իսկապես հաղթահարել բոլոր այն սպառնալիքները, որոնք կանգնած են երկրի առջև միասին»․ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարդեսնիսցիների հետ հանդիպման ժամանակ։

«Գիտենք, որ խնդիր կա․ հիմնականում նրանք, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ, խնդիր ունեն, քանի որ արոտավայրերի խնդիրն արդեն ակնհայտ է, և այստեղ պետք է ուղղակի ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել ինտենսիվ հողագործություն, հնարավորություններ և արտոնություններ տալ փոքր ու միջին արդյունաբերական կառույցներին, բայց կարևորագույն հարցը աշխատատեղերն են, որովհետև ինձ զեկուցել են հետևյալը՝ այս տարածքներից արտագաղթ է սկսել»,- հայտարարել է նա։

Քոչարյանի խոսքով՝ իրենց խնդիրն է սահմանամերձ գոտիներում աշխատատեղեր ստեղծելը։

«Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել, և այն օպտիմիզացման ծրագրերը, որ անում են՝ դպրոցների օպտիմիզացում, ամեն ինչ փորձում են կենտրոնացնել, սահմաններից հեռացնել։ Ժամանակին մենք հակառակն էինք անում, ամեն ինչ ավելի մոտ էինք բերում դեպի սահման, որ սահմանը ամուր լինի»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *