Փաշինյանն ասում է՝ Արցախը մերը չի եղել, մինչդեռ Ադրբեջանն ընդունել է՝ ԼՂ-ն եղել է հայկական՝ ներառյալ Շուշին

Ես լսեցի Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Սյունիքում ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ նա ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել, Արցախը մերը չի եղել, միշտ էլ պատկանել է Ադրբեջանին: Այնտեղ ուղղակի ահավոր մտքեր էր արտահայտում, որ չեմ ուզում վերարտադրել: Մտածում ես, թե ինչպես մարդ կարող է իր սեփական ժողովրդի առջև իրեն նվաստացնի հանուն աթոռի:

Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«92 թվականից ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների խմբում, կարճ ժամանակ անց ինքս եմ ղեկավարել այդ խումբը, ներկա եմ եղել բոլոր հանդիպումներին և կարող եմ ասել հետևյալը. այդ ժամանակահատվածում Ադրբեջանը երբեք հավակնություն չի ունեցել ինչ-որ վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ. նրանք ընդունել են, որ դա հայկական տարածք է, դա բազմիցս բանակցություններում Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ ասվել է Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ նախկին, ներկա, հայր, որդի. նրանք ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական՝ ներառյալ Շուշին»,- նշել է Օսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *