
Հորմուզի նեղուցով ացել է Պանամայի դրոշի ներքո նավարկող և դեպի Բրազիլիա ուղևորվող բեռնանավ, որը շարժվել է Իրանի զինված ուժերի կողմից մատնանշված երթուղով, տեղեկցնում է Tasnim-ը։
Խոսքը Mdl Toofan նավի մասին է, որը դուրս է եկել Սաուդյան Արաբիայի Ռաս էլ-Խայր նավահանգստից և ուղևորվել դեպի Ռիո Գրանդե։
Ըստ իրանական աղբյուրների՝ նավը մայիսի 4-ին փորձել էր հատել նեղուցը, սակայն Իրանի ուժայիններն ստիպել էին նրան հետ շրջվել։
Հաղորդվում է նաև, որ շաբաթ օրվանից ի վեր արդեն երկրորդ նավն է անցնում է Իրանի կողմից սահմանված երթուղով։