Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադի» հետ կապված երկու «ահաբեկչական բջիջների» ոչնչացման մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է «Մոսադի» հետ կապ ունեցող երկու ահաբեկչական խմբավորումների վնասազերծման մասին։ Գործողությունն իրականացվել է Արևմտյան Ադրբեջան, Քերման և Ալբորզ նահանգներում, հայտնում է Mehr գործակալությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ գործողության ընթացքում սպանվել է մեկ գործակալ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք, անօդաչու թռչող սարքեր և Starlink համակարգի սարքավորումներ։

Եվս մեկ ձերբակալություն էլ իրականացվել է հյուսիսային սահմանին։ Անձը կասկածվում է ռազմական տվյալների լրտեսությամբ զբաղվելու մեջ։

Կիրակի օրը հրապարակված հայտարարության համաձայն՝ խմբավորումը ծրագրել էր «ահաբեկչական գործողություններ իրականացնել կարևորագույն կենտրոնների դեմ», ինչպես նաև մահափորձի կոնկրետ սցենար էր նախապատրաստել Թեհրանում։

Գործակալներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ խմբի մյուս անդամները վնասազերծվել ու ձերբակալվել են։

Քերման և Ալբորզ նահանգներում իրականացված հետախուզական գործողությունները թույլ են տվել բացահայտել նաև երկրորդ օպերատիվ խմբին։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ուժայինները հետևել են խմբավորման տեղաշարժին և վնասազերծել անդամներին՝ նախքան նրանց կողմից որևէ թշնամական գործողության իրականացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *