Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան


Քաղաքականություն


Հայաստանը կընտրի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության միջև, երբ պահը գա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք միշտ ասել ենք, որ երբ պահը գա, երբ հասկանանք, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, մենք պետք է կատարենք այդ ընտրությունը։ Այս հարցում նոր բան չկա։ Ներկայումս մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունը այնտեղ։ Երբ ժամանակը գա, մենք կանենք դա», – ասել է նա։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *