
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օ՜, պատիժ…
Էս գյադայակամ գրասենյակը հասավ նաև մեր դուռը:
Օրեր առաջ շենք մտնելիս տեսա կպցրած պաստառներ ու անցա…
Անգամ չեմ էլ բարկանում` խնայում եմ ինձ:
Այսօր առավոտ զանգում եմ տաքսու վարորդին, որ հարցնեմ որտե՞ղ է կանգնած, ո՞ր շենքի մոտ է, էս մարդը ոչ ավել, ոչ պակաս ասաց. «Ձեր շենքի մոտ եմ` խաղաղության գրասենյակի դիմաց»…
Ուփս, խաղաղությա՞ն:
Այ սա ահավոր էր, լավ ինչո՞ւ օրս փչացրեցիք:
Իհարկե, կարգին վարորդ էր, ինքն էլ հասկացավ, որ ահավոր կիքս է տվել և ընդունեց, որ հանձնողն ու քաոս ստեղծողը չի կարող խաղաղության գրասենյակ ստեղծել, բայց դեռ էդ արտահայտությունը զրնգում է ականջներումս ու ահավոր է»: