ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատարը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ցանկության
մեջ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ մեկնաբանելով
Հայաստանի՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով վերջին հայտարարությունները։

«Եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան
գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղով են նրանք (Հայաստանը) ցանկանում գնալ, և
Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա Բրյուսելում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ
Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում առաջարկել է քննարկել ԵՄ հարցով
Հայաստանի ծրագրերը։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *