
«Բազմիցս այս հարցը բարձրացրել ենք. Գետառի հոտը մեզ խեղդում է»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացիներից մեկը: «Պիտի փակե՞լ, հա՞, քանի՞ կմ պետք է փակվի»,- արձագանքեց Փաշինյանը: Ի պատասխան՝ քաղաքացին ասաց. «Ինչի նո՞ր եք իմանում, տեղյա՞կ չեք… 2 ժամ նստեք, ուգար կլինեք, խոլերայի բուն ա»,- արձագանքեց բնակիչը: Փաշինյանը խոստացավ՝ զբաղվել խնդրով:
Հիշեցնենք՝ ՔՊ-ականներն այսօր շրջում են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում: