Չինաստանի ԱԳՆ-ում հայտարարել են Թրամփի այցի ընթացքում տարաձայնությունները վերացնելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում Չինաստանի իշխանությունները պատրաստ են ջանքեր գործադրել Վաշինգտոնի հետ առկա տարաձայնությունները վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Բարձր մակարդակի դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական դեր ունի չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունը որոշելու հարցում։ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին, առաջնորդվելով հավասարության, հարգանքի և փոխշահավետության սկզբունքներով, ընդլայնել համագործակցությունը և կարգավորել տարաձայնությունները: Դա արվում է հակասություններով ու անկայունությամբ լի աշխարհում ավելի մեծ կայունություն և որոշակիություն հաստատելու համար», – հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *