Իրանը, որ հողաթափիկ էլ շպրտի, ԹՐԻՓՓ-ին կհասնի. Նարեկ Կարապետյանը Մեղրիից տեսանյութ է հրապարակել

Գտնվում ենք Մեղրիում՝ Հայաստանի ստրատեգիական ճանապարհի վրա։ Սա TRIPP-ն է, իսկ սա՝ Իրանը, ընդամենը 30-40 մետրի վրա; «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել հայ-իրանական սահմանից։

«Երբ այստեղ լինեն ամերիկյան ընկերությունն ու իրանական ԶՈւ-ն, ի՞նչ կլինի, եթե սրվեն հարաբերությունները: Նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն, Իրանն, ամենայն հավանականությամբ, կհարվածի: Դրա համար պետք է երաշխավորված խաղաղություն, Իրանն էլ պետք է դառնա երաշխավոր», – նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *