Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակով


Բիզնես


Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են մետրոյի շաբաթը թվերով՝

  • Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
  • Շաբաթվա ուղևորահոսք․
    Մայիսի 4-ից մայիսի 10-ը մետրոպոլիտենը սպասարկել է 543 հազար 420 ուղևոր։
  • Շարժակազմերի տվյալներ․
    Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝

  1. 492՝ երեք վագոնանի,
  2. 1404՝ երկու վագոնանի,
  3. 1024՝ մեկ վագոնանի։

  • Կատարողականը՝ 100 %
  • Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։

Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.

  • Տրանսպորտային քարտ,
  • Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
  • Telcell Wallet բջջային հավելված,
  • Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *