Երկուշաբթի օրը «ՈւՎԲ-76» ռադիոկայանի եթերում, որը հայտնի է նաև որպես «Դատաստանի օրվա ռադիոկայան», հնչել է «Գոլովչատի» (Головчатый) ազդանշանը։
Համապատասխան հաղորդագրությունը հնչել է երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:33-ին։ «УВБ-76 логи» Telegram-ալիքը հրապարակել է հաղորդագրութան փաստը։ Հիշեցնենք, որ այդ տելեգրամյան ալիքում հրապարակվում են «Դատաստանի օրվա ռադիոյի» բոլոր ազդանշաններն ու հաղորդագրությունները։
«ՈւՎԲ-76»-ը ռազմական ռադիոկայան է, որը ստեղծվել է 1970-ական թվականներին։ Այդ ժամանակից ի վեր այն հեռարձակում է կարճ, բզզացող ազդանշան, ինչի պատճառով այն ստացել է «Բզզան» (Жужжалка) անվանումը: