Լոռու մարզում բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի  և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *