
Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում է աճել՝ Մերձավոր Արեւելյան ռեգիոնում տիրող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։ Համաձայն միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 4,3 դոլարով եւ կազմում է 105,59 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը թանկացել է 4,51 դոլարով եւ կազմում է 99,93 դոլար։ Շուկաները սպասում են Իրանական հակամարտության նոր թեժացման, ինչը կարող է ավելի բարձրացնել նավթի գները ամբողջ աշխարհում։