Strategy ընկերությունը, որի ղեկավարն է Մայքլ Սեյլորը, մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում գնել է ևս 535 բիթքոյն՝ շուրջ 43 մլն դոլար արժողությամբ։ Մեկ բիթքոյնի միջին գնման արժեքը կազմել է 80 340 դոլար։
Մայիսի 10-ի դրությամբ ընկերության հաշվեկշռում կա 818 869 BTC, ինչը կազմում է բիթքոյնի ընդհանուր թողարկման մոտ 4%-ը։ Այդ ակտիվների ձեռքբերման համար 2020 թվականից ի վեր ընկերությունը ծախսել է շուրջ 61,86 մլրդ դոլար։
Ընկերության համար մեկ բիթքոյնի միջին գնման արժեքը կազմում է 75 540 դոլար։
Բիթքոյնների նոր խմբաքանակի ձեռքբերումը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է MSTR սովորական բաժնետոմսերի թողարկման հաշվին, ինչպես նաև մասամբ՝ STRC արտոնյալ բաժնետոմսերի միջոցով։
Անցած շաբաթ ընկերությունը մի քանի անգամ հայտարարել էր, որ կարող է վաճառել բիթքոյնների մի մասը՝ STRC բաժնետոմսերի շահաբաժինների վճարումն ապահովելու նպատակով։ Դրանից մեկ շաբաթ առաջ էլ ընկերությունը բաց էր թողել կրիպտոարժույթի հերթական պլանային գնումը։
Բիթքոյնի նոր գնման մասին հաշվետվությունից առաջ Մայքլ Սեյլորը X սոցիալական ցանցում գրել էր․ «Այլևս ոչ մի արջ», կից հրապարակելով արհեստական բանականությամբ ստեղծված անիմացիա, որտեղ նա անտառից դուրս է գալիս արջի դիակով։