Վրաստանի նորընտիր պատրիարք, Միտրոպոլիտ Շիոն հայտարարել է, որ իր ձեռնադրման արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին։
«Արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սվետիցխովելիում», — հայտարարել է Շիոն Սամեբա մայր տաճարում՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված նիստից հետո, որի ժամանակ էլ կայացել է պատրիարքի ընտրությունը։
1977 թվականից Վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորող Իլյա Երկրորդը մահացել է մարտի 17-ին թբիլիսյան կլինիկաներից մեկում՝ 93 տարեկան հասակում։ Իլյա Երկրորդի հայրապետությունը ամենաերկարն է եղել Վրաց եկեղեցու պատմության մեջ։
Սենակիի և Չխորոծկուիի միտրոպոլիտ, պատրիարքական տեղապահ Շիոն (Մուջիրի) Վրաստանի նոր պատրիարքի պաշտոնում ընտրվել է 22 ձայնով։ Քվեարկության իրավունք են ունեցել Սուրբ Սինոդի անդամները։ Նրանց ընդհանուր թիվը 39 է։ Անանիա սրբազանը, հայտարարելով քվեարկության արդյունքները, հայտնել է, որ նոր պատրիարքը կրելու է Շիո III անունը։