Քննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները


ՇՄ նախարար Համբարձում  Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է մարզպետարանի աշխատանքային խորհրդակցությանը։

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից այս կարևոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումը պահանջում է նաև մարզային կառույցների ակտիվ և համակարգված ներգրավվածություն։

 

Քննարկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները։ Նախարարը կարևորել է բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ պետք է խթանել բնահենք լուծումների վրա հիմնված ներդրումային ծրագրերը։

 

Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու պահպանության արդյունավետությունը և բացառելու բնապահպանական իրավախախտումները։

 

Քննարկել են նաև «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոտհարքների օգտագործման հետ կապված խնդիրները։ Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը պետք է ստանան գործնական լուծումներ, պահպանելով բնապահպանական սահմանափակումները և միաժամանակ ապահովելով նրանց սոցիալ-տնտեսական շահերի իրացումը։

 

Նախարարը ընդգծել է, որ աշխատանքները պետք է լինեն համակարգված, պատասխանատու և միտված երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *