Հայկական ուժի հաղթանակը. 1000 դհոլահար և 400 պարուհի՝ Գինեսի ռեկորդների գրքում

Հայաստանը հերթական անգամ աշխարհին զարմացրեց իր մշակութային հզորությամբ և միասնականությամբ: Սիրված կոմպոզիտոր Արա Գևորգյանի անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ սահմանվել է Գինեսի անհավանական ռեկորդ, որը համախմբել է հայկական ռիթմն ու պարարվեստը մեկ հարթակում:

Միջոցառումը վերածվեց իսկական մշակութային տոնի, որտեղ միաժամանակ հնչեցին 1000 դհոլների հարվածները: Դհոլահարների հզոր էներգիան լրացնում էին 400 պարուհիները ովքեր իրենց նրբագեղությամբ կատարյալ դարձրեցին այս մասշտաբային նախագիծը:

«Սա միայն ռեկորդ չէ, սա մեր մշակույթի ուժի և ոգու դրսևորումն է»,– նշվում է կազմակերպչական թիմի արձագանքներում:

Արա Գևորգյանը, ով հայտնի է իր էպիկական ստեղծագործություններով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական երաժշտությունն ու գործիքները կարող են լինել համաշխարհային մասշտաբի իրադարձության առանցքում:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես գրանցել են այս բացառիկ ձեռքբերումը, որը դարձավ հայ ազգի հպարտության հերթական առիթը:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *