Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 21-ամյա Համլետ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, անչափահասը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *