
Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերն անսասան են, և Արևմուտքին չի հաջողվի փոխարինել Մոսկվային: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ընդգծեմ, որ Արևմուտքը, չնայած գեղեցիկ խոսքերին, չի կարող և մոտ հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում՝ ո՛չ անվտանգության բնագավառում, ո՛չ էլ տնտեսության մեջ։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են»,- ասել է նա։