«Պատմության ամենամեծ անվճար գովազդը»․ այսպես են միջազգային լրատվամիջոցները որակում Nutella-ի տարայի անսպասելի հայտնվելը Արտեմիս II առաքելության ուղիղ հեռարձակման ժամանակ։ Երբ Օրիոն տիեզերանավը պետք է է գերազանցեր 52 տարվա ռեկորդը եւ աստղագնացները պետք է հայտնվեին պատմության մեջ առաջին անգամ Երկրից առավելագույն հեռավորության վրա, այդ պահից չորս րոպե առաջ NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն։
Այս թռիչքի հեռարձակումը իրականացվում է ոչ միայն NASA-ի բոլոր հարթակներում, այլեւ Netflix, Apple TV, Amazon Prime, Hulu եւ այլ սթրիմինգային ծառայություններում։
Հեռարձակումը դիտում են միլիոնավոր մարդիկ։ «Մեզ համար մեծ պատիվ է ճանապարհորդել պատմության մեջ ցանկացած կրեմից ավելի հեռու Մենք ժպիտների տարածումը նոր բարձունքի ենք հասցնում»,- գրեթե անմիջապես արձագանքել է շոկոլադե կրեմ արտադրող ընկերությունը՝ X-ում դնելով տեսագրության այդ պահը։