
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեղուկ գազի գինն այդպես էլ «չկարգավորվեց»:
Կամ հեղուկ գազի վաճառքից ինչ-որ անձինք գերշահույթ են ստանում, կամ հեղուկ գազը Հայաստան է ներմուծվում Մարսից:
Ուրեմն, այս պահին ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինը Ռուսաստանում կազմում է 105-150 ՀՀ դրամ: Ընդ որում, դա մեծածախ գինը չէ:
Հայաստանն ու Վրաստանը հեղուկ գազը ներմուծում են Ռուսաստանից: Վրաստանում հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինն այս պահին կազմում է 200-220 ՀՀ դրամ:
Հայաստանում հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինն այս պահին կազմում է 280-290 ՀՀ դրամ:
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար` ԵԱՏՄ տարածքում օգտվում է արտոնություններից: Այսինքն, Հայաստանում հեղուկ գազի գինը պետք է գոնե համադրելի լիներ Վրաստանում հեղուկ գազի գնի հետ:
Դեռ մայիսի սկզբին էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը վստահեցնում էր, որ «հեղուկ գազի հետ կապված խնդիրը մոտ օրերս էականորեն կլուծվի»: Ավելին` վերջինս նույնիսկ պարծենում էր, ասելով` «էդպիսի հարցեր ենք լուծե՞լ»: Փաստորեն, Պապոյան Գևորգը չէր ստում: Գազի խնդիրն «էականորեն լուծվեց»: Այն «էականորեն» թանկացավ: Այժմ Պապոյան Գևորգը լուռ է: Երևի հեղուկ գազի հաջորդ խմբաքանակին է սպասում: Այս անգամ երևի… Մարսից»: