Բաքուն փոխում է բնակավայրերի ռուսական անվանումները․ նոր դեմարշ Մոսկվային

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշակիորեն լարված են․ Բաքուն պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում տարբեր հարցերով ռուսական կողմի հասցեին։

Եվ ահա այս ֆոնին, Ադրբեջանի իշխանությունները հերթական որոշումն են կայացրել՝ բնակավայրերի ռուսական անվանումները փոխելու հետ կապված։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հաստատվել է Գուբայի շրջանի մի քանի գյուղերի վերանվանման մասին օրինագիծը։ Փաստաթուղթը քննարկվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում և ընդունվել մեկ ընթերցմամբ։

Օրինագծի համաձայն՝ Վլադիմիրովկա գյուղը, որը համանուն գյուղական վարչատարածքային շրջանի մաս է կազմում, վերանվանվելու է Էլբիր։ Համապատասխանաբար, Վլադիմիրովկայի գյուղական շրջանը նույնպես վերանվանվելու է Էլբիրի գյուղական վարչատարածքային շրջան։

Ավելին, Ալեքսեևկա գյուղը վերանվանվելու է Չինարլի, իսկ Տիմիրյազև գյուղը՝ Բախրալի։ Հետևաբար, Ալեքսեևկայի գյուղական վարչատարածքային շրջանը նույնպես վերանվանվելու է Չինարլի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *