ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը և Արմեն Գևորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ:

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին, տեղի ունեցող զարգացումներին:

Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *