Իսրայելցի զինվորների հերթական հակաքրիստոնեկան վանդալիզմը․ ի՞նչ են պղծել այս անգամ

Երկու իսրայելցի զինվորներ բանտարկվել են Լիբանանում Կույս Մարիամի արձանը պղծելու համար. մեկը ծխախոտ է դրել նրա բերանը, իսկ մյուսը՝ լուսանկարել, հաղորդում է Associated Press-ը։

Լուսանկարի համար կեցվածք ընդունած զինվորը 21 օր կանցկացնի ռազմական բանտում, իսկ լուսանկարը կատարածը՝ 14 օր։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արիելլա Մազորը շեշտել է, որ զինվորականները շատ լուրջ են վերաբերվում այս միջադեպին։ Իսրայելի պաշտպանության բանակը հարգում է կրոնի և կրոնական ծեսերի ազատությունը, ինչպես նաև բոլոր կրոնների և համայնքների կրոնական խորհրդանիշները, գրել է նա X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ, երկու այլ իսրայելցի զինվորներին պատժել էին Լիբանանում Հիսուս Քրիստոսի արձանը պղծելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *