Իսրայելը «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային մարտկոցներ և դրանց սպասարկող անձնակազմ է տեղակայել Միացյալ Արաբական Էմիրություններում՝ երկրի պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբին։
«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Միացյալ Արաբական Էմիրություններին՝ «Աբրահամի համաձայնագրերի» առաջին մասնակցին», — հայտարարել է Հակաբին։ — «Միայն նայեք առավելություններին. Իսրայելը հենց նոր «Երկաթե գմբեթ» մարտկոցներ և անձնակազմ է ուղարկել նրանց՝ սարքերի շահագործման հարցում նրանց օգնելու համար»։
Հակաբին հավելել է, որ «բավականին լավատեսորեն» է տրամադրված այն հարցում, որ մոտ ժամանակներս տարածաշրջանի նոր երկրներ կմիանան «Աբրահամի համաձայնագրերին»։
Փոխադարձ ճանաչման մասին այս դիվանագիտական պայմանագիրը կնքվել է 2020 թվականին։ Իսրայելի հետ պաշտոնական հարաբերությունների հաստատման գործընթացում ներառվել է նաև Բահրեյնը։