
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ի վերջո Միացյալ Նահանգները փորելու եւ գտնելու է իրանական միջուկային օբյեկտներում եղած «միջուկային փոշին», քանի որ դրանք գտնվում են շատ խորը՝ գետնի տակ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Նախագահն ասում է, որ Միացյալ Նահանգները ստիպված է լինելու փորձել ու գտնել «միջուկային փոշին» այդ օբյեկտներից, քանի որ դրանք շատ խորն են գտնվում գետնի տակ եւ Իրանը չի կարողանալու հասանելիություն ունենալ դրա նկատմամբ»,- ասված է հաղորդման մեջ։