
Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից երկիր ժամանող զբոսաշրջիկների շրջանում հանտավիրուսի ստուգումը։ Միջոցառումների ներդրումից ի վեր 470 ճանապարհորդ արդեն թեստավորվել է, և կասկածելի դեպքեր չեն հայտնաբերվել:
Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավում, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում։ ԱՀԿ-ն հաստատել է վարակի 11 դեպք, որոնցից երեքը մահացել են։ Նավը Կանարյան կղզիներ է ժամանել կիրակի օրը, և ուղևորները տարհանվել են։