Չարբախի այգում կրակողին ձերբակալել են

Քիչ առաջ գրել էինք, որ Չարբախում, Գորգիսյանի անվան այգում կրակոցներ են հնչել: Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, որ խուլիգանություն է տեղի ունեցել Շիրակի փողոցի հարակից հատվածում:

«Ըստ նախնական տեղեկությունների, երկու անձինք վիճբանել են մեքենայի կայանելու հարցի հետ կապված, ինչի ընթացքում նրանցից մեկն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ: Տուժողներ չկան: Նշված անձինք եւ զենքը հայտնաբերվել են: Կրակողը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է եւ այս պահին տեղափոխվում է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին», – հաղորդում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *