ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարգուս Ցահքնաի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ընդգծել է բազմակողմ ձևաչափերով արձանագրված դրական համագործակցությունը և դրա շարունակականության կարևորությունը։
Նախարարն առանձնապես կարևորել է Հայաստան–Նորդիկ–Բալթյան 8 երկրների ձևաչափով պարբերական շփումները՝ նշելով, որ հայկական կողմը հույս ունի Էստոնիայի առաջնորդությամբ շարունակել առաջ մղել այս օրակարգն ու համագործակցության ձևաչափը։
Անդրադառնալով Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս ուղղությունը զբաղեցնում է առանցքային տեղ երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ Էստոնիան ցուցաբերում է ինչպես պատրաստակամություն, այնպես էլ առաջնորդություն, և հանդիսանում է Հայաստանի համար վստահելի ու հուսալի գործընկեր ԵՄ-ում։
Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի հանձնառությունը համագործակցության հիմքում ընկած արժեքներին մնում է անխախտ, և գործընկերները կարող են լիարժեքորեն հենվել Հայաստանի վրա։