Իսրայելի իշխանությունները մտահոգված են այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ չլուծելով որոշ առանցքային հարցեր, որոնք հանգեցրել էին հակամարտության մեկնարկին, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Իրական մտահոգություններ կան, որ Թրամփը ոչ շահավետ գործարք կկնքի», – հայտարարել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Աղբյուրները նշել են, որ գործարքը, որը մասամբ կպահպանի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ շրջանցելով բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակիցներին աջակցելու հարցերը, կհանգեցնի նրան, որ Իսրայելը հակամարտությունը Իրանի հետ կդիտարկի որպես չավարտված։
«Իսրայելը շարունակում է գտնվել բանակցությունների ձախողման բարձր պատրաստվածության վիճակում», – հեռուստաալիքին հայտարարել է իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ էսկալացիան իրատեսական սցենար է, «եթե իրանցիները շարունակեն խաղալ և ձգձգել բանակցությունները»։