Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութ – Սայդա մայրուղու վրա գտնվող երեք ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ։ Այս տվյալները բերված են հանրապետության առողջապահության նախարարության ամփոփագրում։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին։
«Հարվածներ են հասցվել Լիբանանի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող Բարջա, Ջիյա և Սաադիյա քաղաքներում գտնվող երեք մեքենաների ուղղությամբ, – նշված է տեքստում։ – Զոհված 8 քաղաքացիների թվում կա երկու երեխա»։
Հարավային Լիբանանում օրվա առաջին կեսին անօդաչու թռչող սարքերը հրթիռակոծել են Մաալիա, Ռաս էն-Նակուրա և Շուեյթիա բնակավայրերում գտնվող ավտոմեքենաները: Տեղական իշխանությունները հայտնել են զոհերի և վիրավորների մասին, որոնց հստակ թիվն այս պահին ճշտվում է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ իսրայելական անօդաչուների թիրախում են հայտնվել «Հեզբոլլահ» շիական խմբավորման զինյալները, որոնք ուղևորվում էին հարավային թեժ մարտերի գոտի։ Գործողության արդյունքում խմբավորման անդամները չեզոքացվել են։