Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ ՌԴ-ի հնարավոր արձագանքի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Երևանի գործողությունների ու հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր արձագանքը:

Հետևե՛ք ռուսաստանյան ականավոր գործիչների ելույթներին, խորհուրդ տվեց քաղաքական գործիչը: «Ես հետևում եմ և հասկանում, որ դա ոչ մի լավ բանի չի տանում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ հնարավոր արդյունքը կարող է լինել այնպիսին, որ, ինչպես Քոչարյանն ասաց ռուսերեն՝ «мало не покажется» («Հետևանքները ծանր կլինեն»):

Բայց ստիպված կլինի հատուցել ժողովուրդը, ոչ թե Փաշինյանը: Նա սովոր է, որ ուրիշներն են լաց լինում, իսկ ինքը կհայտնվի ու կասի, որ սիրում է ժողովրդին և ամեն ինչ անում է սիրելով, հեգնանքով նկատեց Քոչարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *