Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է վերարտադրվի: Մայիսի 13-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը:
«Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրի Հայաստանի վարչապետ: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա կարծում ենք, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի մեկ անձի համար:
Մնացած որոշումները կընդունվեն՝ ելնելով պետության շահերից: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք համագործակցի ընդդիմության հետ: Մենք պատրաստ ենք համագործակցության նշված տրամաբանության շրջանակներում»,- նշել է Թաթոյանը: